Առողջապահություն 4.2010
Սննդակարգի հիմնական սկզբունքները
Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար: Ճիշտ սնվելով կարելի է կանխել սրտի իշեմիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, և այլն, որոնք մեր հանրապետությունում հիվանդացության, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառներն են: Սննդակարգի դերը մեծ է նաև երիկամային, հիպերտոնիկ, լեղաքարային և մի շարք այլ հիվանդությունների բուժման գործում: ԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի աշխատանքային խումբը մշակել է ուղեցույցներ Հայաստանի չափահաս բնակչության համար, որտեղ մանրամասն ներկայացված են առողջ մարդու սնվելու հիմնական սկզբունքները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուղեցույցի հիմնական դրույթները:
Սննդի «բուրգը» դարձրեք ձեր սննդակարգի ուղեցույց
Առողջ սննդակարգը հարուստ է բազմազան սննդանյութերով, որոնք պարունակում են սպիտակուցներ, վիտամիններ, ճարպեր, ածխաջրեր, հանքային նյութեր և որոնք ապահովում են օրգանիզմի նորմալ գործունեությունը: Հարկ է նշել, որ չկա այնպիսի սննդամթերք, որը պարունակի օրգանիզմին անհրաժեշտ բոլոր նյութերը, հետևաբար ռացիոնալ կամ առողջ սննդի գրավականը օրվա կերակրացանկում սննդանյութերի բազմազանությունն է:
Օրվա սննդի ընտրությունը պլանավորելու համար առաջարկում ենք սննդաբուրգ, որի հիմքում ընկած են ամենօրյա մարմնամարզությունը և քաշի վերահսկողությունը, քանի որ դրանց փոխկապակցված լինելը կարևոր է առողջության պահպանման համար:
Սննդաբուրգում սննդամթերքը բաժանված է 6 գլխավոր խմբի: Այն սննդատեսակները, որոնք պարունակում են նմանատիպ սննդարար նյութեր, զետեղված են միևնույն խմբում. հացահատիկ և կարտոֆիլ (հաց, լավաշ, բլղուր, մակարոնեղեն, տարեկան` աշորա, կարտոֆիլ և այլն), բանջարեղեն (կաղամբ, վարունգ, կանաչեղեն, սոխ, լոլիկ և այլն), միրգ (խնձոր, տանձ, ծիրան, խաղող և այլն` թարմ, չորացրած և պահածոյացված, ինչպես նաև մրգային հյութեր), կաթնամթերք (կաթ, պանիր, յոգուրտ, մածուն, կաթնաշոռ և այլն), միս և մսին փոխարինող մթերք (միս, թռչնամիս, ձուկ, ծովամթերք, հավկիթ, փորոտիք, լոբազգիներ, ընդեղեն), ճարպեր և շաքար (կարագ, թթվասեր, մայոնեզ, բուսական յուղեր և այլն):
Չափաբաժիններից մի քանի օրինակներ (օրվա ընթացքում նշված խմբերից պետք է ընտրել և օգտագործել ընդամենը 9 չափաբաժին)

Մթերքի ընտրությունը սկսեք բուրգի հիմքից, որտեղ գլխավորը հացահատիկն ու կարտոֆիլն են, որոնք և պետք է լինեն սննդի գլխավոր բաղադրիչը: Դեպի գագաթ սննդի չափը պակասում է: Բուրգի գագաթում նշված են բուսական և կենդանական յուղերն ու շաքարը, որոնք պետք է օգտագործել սահմանափակ քանակությամբ: Անհրաժեշտ է, որ ամենօրյա սննդում ընդգրկվեն բոլոր խմբերի (6 խումբ) սննդամթերքներից, որոնցից ոչ մեկը չի կարելի անտեսել: Յուրաքանչյուր խումբ պարունակում է կարևոր և օգտակար սննդանյութեր, որոնց չափաբաժինը պետք է ճիշտ ընտրել:
Հիշե'ք նաև մի քանի կարևոր խորհուրդներ
- Օրվա սննդակարգը կազմելիս ուղղորդվեք սննդի բուրգով:
- Օրը սկսեք մարմնամարզությամբ: Առողջ սննդակարգի հիմքում ընկած է մարմնամարզությամբ կանոնավոր զբաղվելը, որն իր հերթին նպաստում է կալորիաների և քաշի հավասարակշռության պահպանմանը:
- Օրվա ընթացքում կերեք բոլոր խմբերի սննդատեսակներից:
- Ամեն անգամ ուտելու ժամին կերեք որևէ մթերք հացահատկի և կարտոֆիլի խմբից:
- Միշտ կերեք միրգ և բանջարեղեն:
- Ամեն օր օգտագործեք կաթնամթերք` նախընտրելով անյուղը:
- Ամեն օր կերեք միս կամ մսին փոխարինող մթերք (ընդեղեն, լոբազգիներ):
- Սահմանափակեք յուղի և կարագի օգտագործումը, նախապատվությունը տվեք խաշած, շոգեխաշած, խորոված ուտելիքներին:
- Սահմանափակ քանակությամբ աղ օգտագործեք:
- Սահմանափակեք քաղցրի օգտագործումը, հատկապես խուսափեք այն ուտելիքներից ու ըմպելիքներից, որոնք պարունակում են շաքար` թխվածքներ, պաղպաղակ, գունավոր քաղցր հյութեր, մուրաբաներ և այլն:
- Սնվեք կանոնավոր, օրվա ընթացքում մի քանի անգամ և երբեք տնից դուրս մի եկեք առանց նախաճաշելու:
- Փորձեք սնվելուն առանձին ժամ հատկացնել. մի կերեք ոտքի վրա, վայելեք ուտելիքի համն ու հոտը ձեր ընտանիքի կամ ընկերների հետ միասին:
(շարունակելի)
11.01.2011 Կարդացեք նաև
Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...
31.01.2011
Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...
28.01.2011
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...
27.01.2011
ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...
26.01.2011
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...
25.01.2011
Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..
24.01.2011 Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...
21.01.2011 Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...
20.01.2011 Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...
19.01.2011 Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...
18.01.2011 Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...
17.01.2011 Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...
14.01.2011 Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...
13.01.2011 «Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...
12.01.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
